«Թուրք ասկյարներ». Լարված իրավիճակ ու քաշքշուկ Ազնավուրի հրապարակում
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի ակցիայի ընթացքում մինչ ելույթ էր ունենում զոհվածի քույր ներկայացած կինը, ոստիկանության աշխատակիցներից մեկը փորձեց նրա ձեռքից խլել բարձրախոսը։
«Հարգելի ոստիկան, ես եմ խոսում»,- արձագանքեց սևազգեստ կինը։
Դրանից հետո ոստիկաններն անցան ավելի ակտիվ գորղությունների, մինչ փորձում էին կնոջը բերման ենթարկել, ակցիայի մյուս մասնակիցները նրան վերցրեցին շրջանակի մեջ։
«Թուրք ասկյարներ, ենիչերիներ»,- բղավում էին ակցիայի մասնակիցները ոստիկանության աշխատակիցների հասցեին, որոնք քաշքշում էին իրենց։
Մարդկանց բերման ենթարկելը բարկացրեց, հունից հանեցին ակցիայի մասնակիցներին, նրանք փորձեցին ուժով փակել ոստիկանների ճանապարհը, ինչից հետո ոստիկաններն առավել ագրեսիվ դարձան՝ աջ ու ձախ հրմշտելով մարդկանց ճանապարհն էին բացում։
«Նիկոլ, դավաճան»,- սկսեցին վանկարկել քաղաքացիները։
Բողոքի ակցիան՝ 168.аm-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան