ԱՄՆ-ը ողջունել է Ֆրանսիայի կողմից «Մեծ Սահարայի ԻՊ»-ի առաջնորդի ոչնչացման առթիվ
Միացյալ Նահանգները ողջունում է Ֆրանսիայի զինված ուժերի կողմից «Մեծ Սահարայի Իսլամական պետության» խմբավորման առաջնորդի ոչնչացման առթիվ: Այդ կազմակերպությունը «Իսլամական պետության» կառույցի մի մասն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
«Միացյալ Նահանգները ողջունում է մեր գործընկեր և դաշնակից Ֆրանսիայի հայտարարությունը այն մասին, որ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուին սպանվել է իր զինված ուժերի կողմից: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը` ահաբեկչությանը հակազդելու և մեր աֆրիկացի գործընկերների հետ համաձայնեցմամբ արևմտյան Աֆրիկայում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ ԱԳՆ-ն նշել է, որ « Մեծ Սահարայի Իսլամական պետության» ոչնչացված առաջնորդը, մասնավորապես, պատասխանատու է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-Նիգերիա համատեղ պարեկային մեքենայի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր չորս ամերիկացի զինվոր:
2015-ի գարնանը «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» խմբավորումն առաջացել է Արևմտյան Աֆրիկայում գործող «Ալ-Մուրաբիտուն» արմատական իսլամիստական խմբավորման պառակտման արդյունքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում