Արթուր Թովմասյան. Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի
«Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, այն պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի»,- այս մասին ասել է Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպմանը։
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ համավարակը և 2020թ. աշնանային պատերազմն իրենց ավերիչ ազդեցությունն են թողել ինչպես Արցախի սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գիտակրթական համակարգի վրա: