Արմեն Ջիգարխանյանի թատրոնը նոր անուն կստանա
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը նորացվում է, այն նոր անուն կստանա, և ստեղծագործական հայեցակարգը կթարմացվի: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի սեպտեմբերի 22 -ին կայանալիք ասուլիսում:
Ասուլիսի մասնակիցներհ կպատմեն, թե ինչպես կփոխվի թատրոնը մոտ ապագայում, ինչպիսին կլինի նոր անվանումը, 26 -րդ թատերաշրջանի պրեմիերաները, ռեպերտուարների նոր քաղաքականությունը և ստեղծագործական հայեցակարգի թարմացումը, Արմեն Ջիգարխանյանի ժառանգության պահպանումը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան