Գևորգ Պետրոսյան. Այսօր կարծես ընդդիմությունը լրիվ մոռացել է փողոցային պայքարի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այսօր մասնակցում էր «գունագեղ» տանակատարության դեմ բողոքի ակցիային, կոչ է անում քաղաքացիներին միանալ խաղաղ ակցիային, որպեսզի ապիկար իշխանությունները չպղծեն հայ ժողովրդի տոները։
Նա նույն կոչով դիմում է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների անդամներին։
«Նրանք ժողովրդի պատգամը տեղ հասցնող պետք է լինեն, առաջնորդեն այս շարժումը, որ նրանց ներկայությունը այս հրոսակախմբի մոտ զսպաշապիկ լինի։ Այսօր կարծես ընդդիմությունը լրիվ մոռացել է փողոցային պայքարի մասին, ես կոչ եմ անում գալ ու տեր կանգնել ժողովրդի պայքարին»,-ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ այսօր փողոց դուրս եկած մարդիկ անձնական խնդիրների համար չէ, որ բողոքում են, նրանք այդ քայլին դիմում են հանուն Հայաստանի Հանրապետության, երկիրը կործանող իշխանության դեմ պայքարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մամիջանյան. Քիչ անց կայցելեմ ապօրինի բերման ենթարկված երիտասարդներին
- «Թուրք ասկյարներ». Լարված իրավիճակ ու քաշքշուկ Ազնավուրի հրապարակում
- Ոստիկանները բերման ենթարկեցին «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի դուրս եկած քաղաքացուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին