Թալիբները պատմել են նախարարների կաբինետի ձևավորման ժամկետների մասին
Թալիբանի նախարարների կաբինետի վերջնական ձևավորման համար անհրաժեշտ են մի քանի օր կամ ամիս, կազմում հնարավոր են փոփոխություններ, ճապոնական «NHK» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Նախարարների կաբինետի վերջնական ձևավորումը կտևի մի քանի օր կամ ամիս: Հնարավոր են փոփոխություններ նրա կազմում»,- ասել է շարժման ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նոր կառավարության երդմնակալության արարողությունը նախատեսված է եղել, սակայն հետո չեղյալ է հայտարարվել։
«Մենք դա պլանավորել էինք, բայց կարծիքներ կային, որ անհրաժեշտ է նշանակել բոլոր նախարարներին, և որոշեցինք հետաձգել արարողությունը: Մենք այն երկրներին, որոնց հրավերներ էինք ուղարկվել, փոխանցեցինք, որ արարողությունը չեղյալ է հայտարարվել», - ասել է Շահինը:
Շարժման խոսնակը նաև ասել է, որ թալիբները պատրաստ են ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների նոր փուլ ստեղծել:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբների և Աֆղանստանի դիմադրության ուժերի միջև բանակցությունները կանցկացվեն Դուշանբեում
- Թալիբները հայտնում են՝ Գերմանիան կարող է առաջինը վերսկսել Քաբուլում իր դիվանագիտական առաքելությունը