Իտալիայում կնվազեցնեն ռեստորանների հարկերը, եթե նրանք դադարեն մթերքները դեն նետել
Հռոմում հացաբուլկեղենը, գուրմանների խանութները, շուկաները, բարերը, ռեստորանները և ճաշարանները 25 տոկոսով ավելի քիչ հարկեր կվճարեն, եթե նրանք ավելցուկային սնունդ նվիրաբերեն սոցիալական հիմնադրամներին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Սովորաբար նման հաստատություններում օրվա վերջում կան չվաճառված ավելցուկներ, որոնք գնում են աղբարկղ: Մեկ տարվա ընթացքում Իտալիայում արտադրված արտադրանքի 17 տոկոսը դեն է նետվում՝ 5,6 միլիոն տոննա սննդամթերք:
Այս նոր նախագծով Հռոմը նպատակ ունի աջակցել ԵՄ բնապահպանական նախաձեռնություններին, խթանել խելամիտ սպառումը և սննդի արտադրության մեջ ռեսուրսների ավելի զգույշ օգտագործումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում