Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանն այսօր կգործի անվճար
Սեպտեմբերի 18-ին ժ. 19։00-ից հայ մեծանուն գիտնական Վ․ Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում աստղագիտության օրվա կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է հանրային միջոցառում՝ «Աստղագիտության օրը Հայաստանում» խորագրով։
Աստղադիտարանից մանրամասնում են, որ միջոցառման շրջանակներում աստղադիտարանի այցելուները կարող են այցելել
. Բաց երկնքի տակ անվճար դասախոսության,
. Վ. Համբարձումյանի տուն-թանգարան,
.Գիշերային դիտումների (կախված եղանակային պայմաններից),
. Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակ,
. 2․6 մետրանոց աստղադիտակ,
. Աստղացուցարան (պլանետարիում)։
Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի, 2․6 մետրանոց աստղադիտակի, Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակի և աստղացուցարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 23։00։
Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակ կարող եք այցելել սկսած 20։00-ից։
Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունը կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Տևողությունը 1 ժամ՝ 19:00-20։00։
Դասախոսության թեմաները՝
«Վ. Համբարձումյանի կյանքը և գործունեությունը»
«Բյուրականի աստղադիտարանը՝ որպես ազգային արժեք»
«Հայկական հնագույն աստղագիտություն»
Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը կգործի ԱՆՎՃԱՐ։
Գիշերային դիտումներ՝
- Դպրոցականներ՝ 500 դրամ
- ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1,500 դրամ
- Արտերկրացիներ՝ 3,000 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան