«Հրապարակ». «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից կլրանա 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այդ կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել, որոնց նպատակն է՝ քննել, վեր հանել կատարվածի խորքը, հանրությանը ցույց տալ պատերազմի մեղավորներին և պատասխանատուներին։
Ընտրվել է խորհրդաժողովների, կլոր սեղանների ձևաչափը, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ եռակողմ հայտարարություն ստորագրելու օրը, ընդդիմադիր դաշինքը հրապարակային, առցանց քննարկումներ կկազմակերպի, կլինեն հյուրեր, պատերազմի մասնակիցներ, զոհերի և վիրավորների հարազատներ և այլք, որոնք համատեղ համապարփակ քննարկում կծավալեն։
Իսկ սեպտեմբերի 21-ին ծրագիր ունե՞ն։ «Չունենք, զգայուն թեմա է, գիտենք, որ Նիկոլը որդեկորույս մայրերի է բերելու հրապարակ, առաջին շարքերում տեղեր են հատկացնելու, ուստի հարգելով նրանց՝ որևէ խափանող ծրագիր չենք իրականացնելու»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան