Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ ԿՀԸ-ի միջոցառմանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպված Պետդումայի ընտրություններին նվիրված միջոցառմանը:
«Ուզում եմ ասել, որ ընտրական իրավունքների պաշտպանության հարցում, անշուշտ, շատ կարևոր հատկանիշ և պարտադիր տարր է հանդիսանում անկախ մարմինների ճշգրիտ դիտարկումը և, առաջին հերթին, սա մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտ է»,- ասել է Թաթոյանը։
Նա նաև նշել է. «Երեկ մեզ համար եզակի փորձ էր, երբ մենք ՌԴ մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովայի աշխատակազմում առցանց ռեժիմով նայում էինք, թե ինչ է կատարվում ընտրատեղամասերում։ Դա լիազորականի և նրա ներգրավվածության աստիճանի համար շատ կարևոր չափանիշ է»։
Հարկ է նշել, որ սեպտեմբերի 17-ին Մարդու իրավունքների տանը տեղի է ունեցել «Քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովում. Օմբուդսմենների լավագույն փորձի փոխանակում» ծրագիրը՝ կլոր սեղանի շուրջ, որին մասնակցել է նաև Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը:
«Ես ուզում եմ հատուկ նշել լիազորի աշխատանքը այն իմաստով, որ հենց մասնագիտական աշխատանք է տարվում։ Մենք կարողացել ենք երեկ կլոր սեղանի շուրջ մասնագիտական տեսանկյունից քննարկել այդ հարցերը», - նշել է Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք
- ՄԻՊ. Տեղի է ունեցել Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա