Ռուսական ORSIS ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանի հետ զենքի մատակարարման շուրջ
«Orsis» բարձր ճշգրտությամբ հրաձգային զենքի արտադրության ռուսական ձեռնարկությունը վերսկսել է կառուցողական համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ մրցույթի ձախողման հետ կապված սկանդալից հետո։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «ORSIS-ի գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը:
Նրա խոսքով, «ORSIS»-ին հաջողվել է հաղթահարել այն թյուրըմբռնումը, որն առաջացել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո:
«Բանակ-2021» ցուցահանդեսում ընկերության ղեկավարությունը հանդիպել է հայկական ռազմական գերատեսչության պատվիրակությանը՝ պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ: Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են հայտնել «ORSIS» զենքի ներկայացված ամբողջ շարքի, այդ թվում` խոստումնալից մոդելների նկատմամբ:
Այսօր Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում, և կարելի է ասել, որ «ORSIS»- ը հայկական կողմի հետ համագործակցությամբ նոր, դրական էջ է բացել»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում