Սենոր Հասրաթյան. Զզվանք եմ ապրում մեր ազգը ներկայացնող իշխանությունների թշվառությունից
ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Դիտում եմ Գորիս-Մեղրի ճանապարհին արցախցի պատանի մարզիկների հետ ազերի ուժայինների անբարտավան խոսակցության տեսագրությունը և, պարզապես, զզվանք ապրում, բայց ոչ միայն թշնամու վերաբերմունքից, այլ նաև մեր ազգը ներկայացնող իշխանությունների թշվառությունից...
Սրանք, իրոք, ինքնասիրությունից և արժանապատվությունից զուրկ վերջին անհայրենիքներն են, որոնք հենվելով իրենցից ավելի ստոր ու մտածողությունից իսպառ օտարված մանկուրթների աջակցության վրա, մեզ տանում են կործանման, այն էլ տանջելու ճանապարհով...
Իրոք, ով կմտածեր, որ հազարամյակների կենսագրություն ունեցող ազգն օրերից մի օր կդառնա այն իշխանության պատանդը, որը թշնամուն ավելի շատ է գնահատում, քան հարազատ ժողովրդին...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Տո այ «դուխով» բանսարկու, դու ո՞ւր, Տիգրան Մեծի քարտեզն ո՞ւր
- Սենոր Հասրաթյան. Հերթական աչքակապություն, որը հղի է ավելի կործանիչ հետևանքներով
- Տպավորություն ունեմ, որ մեր Երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. 28 տարի առաջ մենք նպատակային էինք ու պարտադրող, իսկ այսօ՞ր
- Սենոր Հասրաթյան. Իրական խաղաղությունը գալիս է, երբ ունակ ես վերադարձնել այն, ինչը քեզնից խլել է հակառակորդը
- Սենոր Հասրաթյան. Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է
- Այսօր մենք ազգովին գտնվում ենք անընդունակների կողմից կառավարվող նավի մեջ. Սենոր Հասրաթյան