Ֆիոլետովոյի գործող գուղապետը չի մասնակցի ընտրություններին
Լոռու մարզի՝ մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովոյի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու։
Նրանք են Զադորկին Պավել Անդրեևիչը, Նազարով Վալերի Վլադիմիրովիչը, Չիչյով Ալեքսեյ Ալեքսեևիչը։
Թեկնածուների թվում չկա Ալեքսեյ Իլյայի Նովիկովի անունը, որը գյուղը ղեկավարում է 1996 թվականից։
Հոկտեմբերի 17-ին այդ գյուղում կանցկացվեն նաև ավագանու անդամի ընտրություններ։ ԿԸՀ պաշտոնական էջի փոխանցմամբ, ավագանու անդամի համար առաջադրվել է 13 թեկնածու, նրանցից չորսը կանայք են։
Գործող ավագանին ունի հինգ անդամ, նրանց թվում երկու կին կա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են նշանակված Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովա գյուղերում։ Այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծմասնական ընտրակարգով։
Այս համայնքներում թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն էր։ Թեկնածուների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 17-22-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Թեկնածուներն ինքանբացարկ կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 7-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան