Գիտնականները հայտնաբերել են թռչունի, որն ապրել է 120 մլն տարի առաջ
Գիտնականները 120 մլն տարի առաջ ապրած թռչնի բրածո են հայտնաբերել, որն առանձնացել է արտասովոր երկար փետուրե պոչով: Այս մասին գրում է «CNN»-ը։
Այդ երկար փետուրները, հավանաբար, չեն օգնել թռչնին աերոդինամիկ թռիչքներ իրականացնել, սակայն դրանք կարող էին օգտակար լինել հակառակ սեռի ներկայացուցչին գրավելու համար:
Բրածոն հայտնաբերվել է Չինաստանի հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցող էկոհամակարգ է ուսումնասիրվում: Հետազոտողները գտածոյին տվել են «Յուանչուավիս» անունը՝ չինական «Յուանչու» առասպելական թռչնի պատվին:
Նշվում է, որ թռչունը չափսերով նման է եղել ժամանակակից կապույտ ճային: Իսկ պոչը կազմել է մարմնի երկարության ավելի քան 150 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան