Հայտնի է դարձել ամենաշատ գումար կորցրած միլիարդատերը
Չինական Pinduoduo տեխնոլոգիական հարթակի հիմնադիր Կոլին Հուանգը այս տարի ամենամեծ վնասներն է կրել միլիարդատերերի շրջանում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Bloomberg-ը: Գործարարի կարողությունը նվազել է ավելի քան 27 միլիարդ դոլարով`ավելի շատ, քան գործակալության վարկանիշային ցուցակի ցանկացած այլ մասնակից:
Նրա ընկերության բաժնետոմսերը կտրուկ նվազել են (44%-ով) այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները սկսել են ճնշել իրենց ինտերնետ հսկաներին: Նրանք ավելի էժանացան, քան, օրինակ, Alibaba-ն (33%) կամ Tencent-ը (18%): Փորձագետները դա պայմանավորել են նրանով, որ ձեռնարկությունն ավելի խոցելի էր Պեկինի գործողությունների նկատմամբ:
«Սա ամենավառ օրինակն է այն բանի, թե ինչպես է փոխվել իրավիճակը չինացի միլիարդատերերի համար, քանի որ նախագահ Սի Ցզինպինը կոչ է անում խստացնել «ընդհանուր բարգավաճման» և մասնավոր հատվածի ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը»,- գրում է Bloomberg-ը:
Քոլին Հուանգն իր ընկերությունը հիմնել է 2015 թվականին: Ակտիվ օգտվողների տարեկան թիվը դեկտեմբերին աճել է մինչև 788 միլիոն, ինչն ավելին է, քան Alibaba-ինը՝ 779 միլիոն: Ընկերության շուկայական արժեքն իր 178 միլիարդ դոլարի գագաթնակետին հասավ, այնուհետև ընկավ մինչև 125 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան