Դեռահասը 2 ամսով հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունենալու պատճառով
Իսպանիայի Վալենսիա քաղաքում 15-ամյա դեռահասը երկու ամսով հոսպիտալացվել է «Fortnite» տեսախաղից կախվածության պատճառով: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն։
Սա անչափահասի հոսպիտալացման աշխարհում առաջին կլինիկական դեպքն է՝ տեսախաղերից կախվածության պատճառով։ Նման դեպքեր նախկինում եղել են, սակայն հիվանդները 18 տարեկանից բարձր են եղել։
Նշվում է, որ դեռահասը օրական մինչև 20 ժամ անցկացրել է վահանակի մոտ, առավոտյան ժամը 5-ին քնել է, դուրս մնացել դպրոցից և դադարել է շփվել ընկերների հետ:
«Այս կախվածությունը նմանվել է հերոինի, կոկաինի և այլ քիմիական նյութերի կախվածությանը»,- ասել է հոգեբույժ Մատիաս Ռեալ-Լոպեսը:
Փորձագետների կարծիքով, խաղից կախվածությունը ուժեղացել է հարազատի մահից հետո: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել ամբողջական դետոքսիկացիայի համար: Բուժման ընթացքում բժիշկները խստորեն վերահսկում են դեռահասի ծախսած ժամանակը գաջեթների վրա, որոնք տրվել են նրան հասակակիցների հետ շփվելու համար: Փորձագետները նշում են, որ տեսախաղերն իրենք վտանգավոր չեն, սակայն կան պաթոլոգիական օգտագործման ռիսկի գործոններ:
Ավելի վաղ Չինաստանի կառավարությունը դպրոցականներին արգելել էր տեսախաղեր խաղալ աշխատանքային բոլոր օրերին, բացի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերից: Այժմ մինչև 18 տարեկան երեխաները կարող են խաղալ շաբաթական երեք ժամից ոչ ավելի: Արգելքն ուղղված է դեռահասների խաղային կախվածության դեմ պայքարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները