«Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը»
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է Քոբայրավանքի լուսանկարն ու գրել.
«Մշակութային գոմ
Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը։
Ես դեմ չեմ ազատ որոճալու կովերի սահմանադրական իրավունքին, բայց երբ «ազգային-ազատագրական ծիրին մեջ» զգայացունց տեքստեր ու կենացներ են ասվում 44-օրյա պատերազմից հետո թուրքին անցած Արցախի 161 վանք ու եկեղեցիների, 591 խաչքարի, 39 սրբավայրի, բերդերի ու ամրոցների, 4000 պատմամշակութային կոթողների ու 20345 ցուցանմուշներով 12
թանգարանների մասին՝ էդ ամեն ինչից ֆալշի նամշահոտ է գալիս։
Այ, որ վաղը թուրքը գա-հասնի Քոբայրավանք, էդ ժամանակ կհիշենք, որ վանքը միջնադարյան հոգեւոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել։
Ու «հետմահու» «Քոբայրավանք» անունով ֆուտբոլի ակումբ կբացենք, կամ ասեղնագործության խմբակ՝ չմոռանալով ամեն իդիոտ առիթով հիշել, որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները