19.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք:
«Ունենք 489 առողջացած, 14 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1191 է»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 600 դեպք, որոնցից 236 088-ն` առողջացած, 5131-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 17.09.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
- 16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել
- 15.09.2021.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, 22-ը մահվան ելքով