Տիգրան Աբրահամյան. Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կազմակերպման հարցում աստիճանաբար տեղի ունեցող խաղի կանոնների փոփոխությունները ստիպում են գնալ ոչ ստանդարտ լուծումների։
Մտահոգություններն ավելի խորանում են, եթե հաշվի առնենք, որ ճանապարհի տարբեր հատվածներում ադրբեջանցի ուժայինները հայկական համարանիշներով մեքենաներ են կանգնեցնում, վնասում գույքը, ահաբեկում այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին։
Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ճանապարհի այդ հատվածներով շարժվելիս ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի, իսկ իշխանությունը շարունակում է համոզել, որ ամեն ինչ նորմալ է՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների։
Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու և առանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան