Ալեն Ղևոնդյան. Դուք կռվելո՞ւ եք ձեր երկրի գոյության համար
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա սև գոտի, մերժելի ու վտանագվոր տարածք, որ ազգաբնակչությունը մտածի այնտեղից տեղափոխվելու մասին։
Երբ ես ձեզ ասում եմ սա Հայաստանը աճուրդի է հանել ու դեռ վաղուց, դուք մտածում եք, թե դա քաղաքական դիրքորոշում է․․․ Ոչ, ինչպես տեսնում ենք, փաստ է, իրողություն, որ վերջին երեք տարիների ընթացքում ամեն օր վերահասատատվում է․․․
Երկու անգամ ռեգիոնը без 5-и минут մեծ պատերազմի շեմին է եղել, ու ասեմ՝ այն լինելու է։ Էդ, որ թուրքերը Շուշիում ու Հորդիզում ճանապարհներ են սարքում, Քելբաջարում թունելներ, ենթակառուցներ են վերանորոգում ու իրենց լկտի պահում ռուսների հետ, դա իհարկե ունենալու է արձագանք, երբ դրա կետն ու օրը գա․․․․
Ու այդ օրը մեզ հարց է տրվելու․ դուք կռվելո՞ւ եք ձեր երկրի գոյության համար․․․
Սա է ՀՀ անկախության 30-րդ դարեդարձի հիմնական օրակարգը, հարց որի պատասխանը էս պահին դժվար է տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Առանց բացառության Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները․ Ալեն Ղևոնդյան
- Ալեն Ղևոնդյան. Կունենանք Արցախ Ադրբեջանի կազմում և վերջ
- Ղևոնդյան. Մեր երկրի տղերքն են դրսերից գումար բերում, որ մեր զինվորներին վրան գնեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին