Ամստերդամում ցուցադրվել է Վան Գոգի նախկինում անհայտ նկարը
Նկարչի անհայտ նկարը ներկայացվել է Ամստերդամի Վինսենթ Վան Գոգի թանգարանում, հայտնում է «ABC»-ն: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Էսկիզը պահվում է մասնավոր հավաքածուում և ցուցադրվել է առաջին անգամ։ Կտավի սեփականատերը չի ցանկացել բացահայտել իր անունը։
Նկարում պատկերված է տարեց մարդ: Նա գլուխը սեղմած ձեռքերում, կուչ է եկել աթոռին: Նրա դիրքից կարելի է հասկանալ՝ հուսահատված է և հոգնած:
Էսքիզը ենթադրաբար արվել է 1882 թվականին։ Դա ամենևին էլ նման չէ արևածաղկի և ֆրանսիական բնանկարների գունագեղ նկարներին, որոնք Վան Գոգի մահից հետո 1890 թվականին, նրան դարձրին ամենահայտնի հեղինակներից մեկը, որի աշխատանքները վաճառվում են աստղաբաշխական գումարներով:
Այս նկարը հիշեցնում է այն դժվարությունները, որոնց բախվել է նկարիչը։
«Նա հայտնաբերել է, որ վատ է կատարում մարդկային կերպարները և որոշել է կատարելագործել իր հմտությունները», - ասել է Վան Գոգի թանգարանի ավագ գիտաշխատող Թեյո Մեդենդորպը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան