Գեղամ Մանուկյան. 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է գաղտնի մուրում Էրդողանից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը հաջորդած Փաշինյանի խոսնակի մեկնաբանությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրդողանի աղմկահարույց հայտարարությունից հետո մեկ օրյա քար լռություն պահելուց հետո վերջապես առաջին պաշտոնական մեկնաբանությունն է հնչել Հայաստանի կառավարությունից։
1. Նախ, Փաշինյանի խոսնակի շուրթերով գավառական դիվանագետի մակարդակում գործող Փաշինյանը չի հերքում, որ նման աառաջարկ Թուրքիայի նախագահին նա վրաց գործընկերոջ միջոցով արել է։ Մանե Գևորգյան՝ «Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը»։
2. Անուղղակի Փաշինյանն ընդունում է Էրդողանի նախապայմանը՝ հարաբերությունների հաստատում միջանցքների տրամադրման դիմաց։ ՀԱՏՈՒԿ շեշտեմ՝ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ։ Քանզի Էրդողանն իր ասուլիսում հենց հոգնակի է գործածել միջանցք ձևակեպումը։ Էրդողան՝ «Այսպիսով, ես հույս ունեմ, որ այդ միջանցքները բացելով Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը կհաղթահարվի»(Böylece inşallah Azerbaycan ve Ermenistan arasındaki bu sıkıntı, bu koridorların açılması vesilesiyle aşılmış olur...):
Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գևորգյանի մեկնաբանությամբ։
Մանե Գևորգյան՝ «Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում»: Ու ոչ մի բառ Փաշինյանի խոսնակի կողմից, թե նախապայմաններով չպետք է խոսել։
3. Վերջապես, խոսնակի այսօրվա մեկնաբանությունում ամենավտանգավոր թեզ մասին։ Արտահայտություն, որը զգուշացնում է՝ Փաշինյանը շարունակելու է իր զիջողական, դավաճանական ընթացքը և երկիրը տանում է արդեն նոր կապիտուլացիայի, այս անգամ՝ արևմտյան սահմաններով։ Մանե Գևորգյանն ասել է՝ «Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»: Ինչու՞ են պետք ամուր նյարդեր, որ ազգային նվաստացմանը դիմանա՞նք։
Հիշենք, 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է ուրիշների միջոցով, ԳԱՂՏՆԻ մուրում Էրդողանից»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղամբարյան. Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը
- Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. Ռուբեն Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին