Գերմանիայի կանցլերի թեկնածուների բանավեճում Մերկելի կուսակցության թեկնածուն պարտվում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, որը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) կանցլերի թեկնածուն է, հաղթել է կիրակի օրը կայացած երրորդ հեռուստաբանավեճում՝ ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդների միջև: Այս մասին են վկայում Forsa ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, գրում է Tass-ը։
Հարցման համաձայն՝ հարցվածների 42% -ը Շոլցին համարում էր բանավեճի հաղթող, 27%-ը նախընտրել էր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ, Քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքի թեկնածու Արմին Լաշետին, 25%-ը՝«Կանաչների» թեկնածու Աննալենե Բերբոկին։
Եռակողմ քննարկումների ընթացքում, որոնք տևել են մոտ 90 րոպե ուղիղ եթերում, կողմերի ներկայացուցիչները քննարկել են կլիմայի, աշխատավարձերի, կորոնավիրուսի դեմ պայքարի, կրթության, էներգետիկայի, միգրացիայի և ներքին անվտանգության հարցեր: Միջազգային թեմաները, ինչպես նախորդ բանավեճերում, այդպես էլ չեն բարձրացվել:
Բերբոկը և Շոլցը հստակ ազդանշաններ են տվել, որ իրենք կցանկանային միասին աշխատել կոալիցիոն կառավարությունում, և որ ժամանակն է, որ ՔԴՄ/ՔՍՄ-ն անցնի ընդդիմություն: