Գվինեայում բախվել են «RusAla»-ի մասնաճյուղի երկու բեռնատար գնացքները
Գվինեայում «RusAla»-ի Rusal CBK մասնաճյուղի բոքսիտին տեղափոխող երկու բեռնատար գնացքներ բախվել են իրար, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան տուժածներ: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Guineematin.com-ը:
Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 5-ին՝ Ռատոմա կոմունայում: Լրագրողների տեղեկություններով՝ երկու գնացքներն էլ ուղևորվում էին Կոնակրի նավահանգիստ: Նրանցից առաջինը անսարքության պատճառով կանգնել է, իսկ երկրորդը բախվել է նրան:
Վթարի հետևանքով ռուսները չեն տուժել, ասել է Գվինեայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Ռոդիոն Սադիկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում