Լեհաստանում Ղազախստանի հայցով հայտարարվել է ռուսաստանցու ձերբակալության մասին
Վարշավայում ձերբակալել են «Wex» կրիպտոարժութային բորսայի նախկին ղեկավար Դմիտրի Վասիլևին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով քաղաքի շրջանային դատախազության ներկայացուցչին:
Նա ասել է, որ դա տեղի է ունեցել Ինտերպոլի մասնակցությամբ:
Գործակալության զրուցակիցը մանրամասնել է, որ Դմիտրի Վ.-ին հանձնելու մասին հարցումը (կասկածյալի ազգանունը չի նշվում Լեհական օրենքներով), այն ուսումնասիրվում է, բայց որոշումը դեռ չի ընդունվել։
Այժմ ռուսաստանցին ժամանակավոր կալանքի տակ է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վասիլիևը կասկածվում է Եվրամիությունից և այլ երկրներից ներդրողներին պատկանող 450 մլն դոլարի անհետացման գործում ներգրավվածության մեջ: