Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկից հետո Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններում հաղթում է Ռամզան Կադիրովը («Միասնական Ռուսաստան»)՝ ձայների 99,7%-ով։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին:
Ըստ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնի՝ արձանագրությունների 100%-ի մշակումից հետո, Իսա Խաջիմուրադովը (« Արդար Ռուսաստան` հանուն ճշմարտության») հավաքում է ձայների 0.15%-ը, Խալիդ Նակաևը (Կոմունիստական կուսակցություն)՝ 0,12%:
Կադիրովը Չեչնիայի ղեկավարն է 2011 թվականի ապրիլի 5-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան