Հայաստանը կարտադրի «Sputnik Light» պատվաստանյութը. Մհեր Գրիգորյան
«Հայաստանը կարտադրի մեկ բաղադրիչով ռուսական «Sputnik Light» պատվաստանյութը»,- այդ մասին «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ տարվող պայքարում Ռուսաստանի ցուցաբերած աջակցության համար:
«Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք բերվեց «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչը շատ կարևոր է և կազմակերպվեց Հայաստանում «Sputnik Light» պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիայի փոխանցման գործընթաց»,- ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությունը թափ է հավաքում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ:
«Հայաստանը ցուցաբերում է առևտրի և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության աճի կայուն տեմպեր»,- ասել է ՀՀ փոխվարչապետը:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:
«Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։
«Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության առաջադեմ արտադրական հնարավորությունների շնորհիվ հնարավոր է եղել հաջողությամբ իրականացնել պատվաստանյութի արտադրությունը․ արտադրական գործընթացի տեխնոլոգիական փոխանցումն իրականցվել է ՌՈՒՆՀ -ի կողմից։ «Սպուտնիկ Լայթ»-ի վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։
«Սպուտնիկ Լայթ»-ի արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։
Մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումն ապահովել է անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ։ Համաձայն Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Առողջապահության նախարարության հետազոտական տվյալների՝ տարեցների պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ցուցաբերել է 78.6-83.7% արդյունավետություն։ Պարագվայում, ըստ երկրի Առողջապահության նախարարության հայտնած տվյալների, զանգվածային պատվաստումների ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 93.5%»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
- ՀՀ-ի և ՌԴ-ի փոխվարչապետերը հրապարակեցին երկրների միջև առևտրաշրջանառության աճի տարբեր տոկոսներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան