Իմ հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում. Մանուել Մանուկյան. news.am
Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանի տուն: NEWS.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը սա որակեց որպես իր դեմ քաղաքական նհետապնդում:
«Ինձ ասացին, որ ինչ-որ գրառում եմ կատարել շաբաթներ առաջ, որտեղ վիրավորական արտահայտություններ եմ թույլատրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց ինձ թվում է, որ սա կապված է երեկվա իմ գրառման հետ` կապված Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես ընդամենը վերլուծական գրառում էի կատարել, թե ինչքան կարևոր է Քոչարյանը Ռուսաստանի համար և ինչպես դա կարող է օգտագործվել»,- ասել է նա:
Մանուկյանը նշել է, որ ավելի սուր քննադատություններ են անում Փաշինյանի նկատմամբ, սակայն չգիտես ինչի հենց իրենց տուն են եկել ոստիկանները. «Հաշվի չառնելով, որ ես երկու պատերազմների մասնակից եմ, ընկերներ եմ կորցրել, իմ հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում: Նրանք հասկանում էին, որ երբ ես մենակ էի խոսում, իրենցից իշխանություն չէի կարող վերցնել, իրենց համար վտանգ չէի ներկայացնում, բայց էս պարագայում, երբ որ ես ինչ-որ ուժի հետ կապված վերլուծություն եմ արել, նրանք մտածում են, որ այդ ձևով հնարավոր է այդ ուժը մեծանա և իրենցից վերցնի իշխանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան