Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում. Մհեր Գրիգորյան
«Եռակողմ հարթակում քննարկվում են այն հարցերը, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ. դրանք վերաբերում են ենթակառուցվածքային հնարավոր լուծումներին և այդ լուծումների իրավական կարգավորումներին, որոնք եթե հնարավոր լինեն, ապա կլինեն»,- պատասխանելով լրագրողների հարցրերին՝ «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն. Խոստումնալից ծրագրեր» խորագրով համաժողովի բացման արարողությունից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ միջանցքի հարց չի քննարկվում, այլ խոսքը վերաբերում է մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողական գործառույթների իրականացմանը:
«Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում և ցանկացած շանս, որը կայունացնում է իրավիճակը, բերում է խաղաղություն տարածաշրջանում, պետք է օգտագործել»,- ասաց փոխվարչապետը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե հայկական կողմը բազմիցս ասել է, որ առանց ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքից դուրս բերման, գերիների վերադարձի, հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները։
Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ երկաթգծի բացման մասով շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետև այդտեղ հիմնականում խոսքը ենթակառուցվածքների վերականգնման մասին է, որոնք ժամանակին գործել են:
«Այդ իմաստով, այդտեղ տեխնիկական լուծումներն ավելի տեսանելի են, ավելի շատ կենտրոնացած ենք իրավական լուծումների վրա»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ ճանապարհների մասով դեռևս քննարկվում է ենթակառուցվածքների տեխնիկական լուծումների հարցը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան