Պեսկովը հաստատել է Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Российская газета-ն։
«Իրոք, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն», - նշել է Պեսկովը:
Նա ասել է, որ օրակարգը ծավալուն է, սկսած երկկողմ հարաբերություններից։
«Իհարկե, կքննարկվեն նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտությունները», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը: