Վիետնամում ՀՀ դեսպանի հանդիպումը VUFO և VAFA անդամների հետ
Վիետնամում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ սեպտեմբերի 20-ին՝ հեռահար ձևաչափով տեղի ունեցավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության (Vietnam Union of Friendship Organizations - VUFO) և Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի (Vietnam-Armenia Friendship Association - VAFA) անդամների հետ:
Հանդիպման ժամանակ ելույթով հանդես եկան ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության Եվրոպայի վարչության փոխնախագահ տիկին Նգույեն Թի Թու Գիանգը (Ms. Nguyen Thi Thu Giang) և Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի փոխնախագահ և գլխավոր քարտուղար պարոն Մայ Քուանգ Վինը (Mai Quang Vinh):
Հանդիպմանը մասնակցել են նաև Վիետնամում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և դեսպանության անձնակազմը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում