Վրաստանում գրանցվել է վերջին մեկուկես ամսվա պատվաստումների ամենացածր ցուցանիշը
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 7 720 մարդ: Սա հուլիսի 26-ից ի վեր, երբ երկրում սկսվեց համընդհանուր պատվաստման գործընթացը, պատվաստման ամենացածր ցուցանիշն է: Լուրը հայտնում է «Գրուզիա օնլայն» կայքը:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) Netgazeti-ին հայտնել է, որ տվյալները ճիշտ են և տեխնիկական սխալ չի կարող լինել:
Մինչ այդ պատվաստումների ամենացածր ցուցանիշը գրանցվել էր պատվաստման մեկնարկի առաջին օրը` հուլիսի 26-ին՝ 1,572 մարդ: Հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին, պատվաստվել էր 13 884 մարդ:
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, մահացել է 34-ը: Վրաստանում ընդհանուր առմամբ 1,655,040 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է հիվանդության 595,926 դեպք: 563,530 մարդ ապաքինվել է, 8,575-ը՝ մահացել: