Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին։
Ժենյա Ավետիսյանը ծվել է 1941 թվականի հուլիսի 16-ին՝ Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1964 թվականից հանդես է գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Բիանքա), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Ինկեն Պետերս), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Սալոմե), «Խաթաբալա» (Նատալիա), «Պեպո» (Էփեմիա), «Կտակ» (Նադինկա), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Լիդոչկա), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Վարդուհի), Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Որմիզդուխտ), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վալյա), Վասիլևի «Արշալույսներն այստեղ խաղաղ են» (Ժենյա Կամիլկովա), Ն.Զարյանի «Հացավան» (Անուշ) և այլն:
Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Գիքոր» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Մի շարք դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում:
Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, կոչումների:
1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան