Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. Ռուբեն Մելքոնյան
Պպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանի սեպտեմբերի 19-ի բացահայտումների, իրեն ուղղված հանդիպման առաջարկի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գա հաստատող կամ հերքող պարզաբանմամբ, եթե իհարկե տեղյակ է այդ ամենից....
Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. միջազգային, դիվանագիտական արարողակարգում, քաղաքական վերաբերմունքի կամ ընկալման, մեսիջների տեսանկյունից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն փաստը, որ մի երկրի ղեկավար` Էրդողանը, խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և իր ելույթի ողջ ընթացքում մեկ անգամ նույնիսկ չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը, չի նշում զբաղեցրած պաշտոնը...»։
Սեպտեմբերի 19-ին թուրքական, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան