Էրդողանը հայտարարել է՝ «Թուրքիան պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ»՝ միջանցքի դիմաց
«Թուրքիան պատրաստ է բանակցություններ վարել Հայաստանի հետ», կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե «Երևանը պետք է քայլեր ձեռնարկի իր տարածքով տրանսպորտային միջանցքի բացման ուղղությամբ»: Այս մասին գրում է Daily Sabah-ը։
«Եթե նա (Փաշինյանը) կցանկանա հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն», - ասել է Էրդողանը լրագրողներին Ստամբուլի օդանավակայանում՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա հանդիպումներին:
Ինչպես գրում է կայքը, նա նկատի ուներ «տարանցիկ միջանցքի ստեղծումը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով`Ադրբեջանը Թուրքիային և Իրանին սահմանակից Նախիջևան անկլավին միացնելու համար»:
«Մենք փակ չենք բանակցությունների համար (Հայաստանի հետ), մենք կբանակցենք», - ասել է Էրդողանը:
«Հուսով եմ, որ այնտեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումը կգերակշռի։ Տա Աստված, Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը հաղթահարվի միջանցքների բացմամբ»,-հայտարարել է Էրդողանը։
Կայքը գրում է, որ այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ քննարկումներ անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան