Պերմի համալսարանում 6 մարդու գնդակահարածի հայրը պատմել է որդու մասին
Պերմի համալսարանում հրաձգություն կազմակերպած երիտասարդ Թիմուր Բեկմանսուրովի հայրը պատմել է որդու մասին: Այդ մասին հաղորդում է RT-ն իր Telegram-ալիքում:
Հայրն ասել է, որ ապրում է Սամարայում, իսկ Թիմուրը մոր հետ ապրում է Պերմում:
«Ես ստիպված եմ Պերմ գալ: Այժմ հարցում է կատարվել, հարցաքննությունն արդեն այնտեղ կլինի: Ես ինքս դեռ շոկի մեջ եմ, չեմ կարող ուշքի գալ: Ի՞նչ է նա արել»,- հայտնել է կասկածյալի հայրը:
Նա ասել, որ կատարվածի մասին խոսել է իր մոր և նախկին կնոջ՝ Թիմուրի մոր հետ: Կինն այդ պահին ոստիկանությունում հարցաքննվում էր: Բեկմանսուրովը նշել է, որ իր նախկին կինը շոկի մեջ էր, չէր կարողանում նորմալ խոսել:
«Որքան էլ ես նրա հետ խոսում էի, միևնույնն է, նրան գրավում էր միայն համակարգիչը: Ես ասում էի՝ ինչո՞ւ զբոսանելու չես գնում, նա պատասխանում էր՝ ես չեմ ուզում զբոսնել, ես նստած եմ համակարգչի մոտ»,-կիսվել է ընտանիքի հայրը:
Սեպտեմբերի 20-ին առավոտյան, զինված տղամարդը տրավմատիկ զենքով մտել էր Պերմի պետական համալսարանի տարածք և կրակ բացել: Դեպքի փաստով ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով: Կասկածյալի ինքնությունը պարզվել է, նա բերման է ենթարկվել: Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, հրաձգության հետևանքով 24 մարդ վիրավորվել է, վեցը`զոհվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները