Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորների Սպենդիարյանի 150 և Բաբաջանյանի 100-ամյակներին
Հոկտեմբերի 16-ին Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգի կազմակերպիչը Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան է՝ ՄԹ֊ում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ։
Սպենդիարյանի տուն-թանգարանից հայտնում են, որ միջազգային ճանաչում ունեցող շատ երաժիշտների, Քլինգենի երգչախմբի ու Քլինգենի կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ) մասնակցությամբ համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։
Միջոցառման շրջանակում դասախոսությամբ հանդես կգա Ա․ Սպենդիարյանի տուն֊թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հոբելյանական համերգներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին
- «Ալեքսանդր Սպենդիարյան-150» փառատոնի շրջանակում երկու պրեմիերա է լինելու
- Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ
- Աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները