ՀՀԿ «Այո»-ի շտաբի նիստում ընտրվել են շտաբի պետի 6 տեղակալներ
Այսօր Հանրապետական կուսակցության «Այո»-ի կենտրոնական շտաբում կայացած աշխատանքային խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել շտաբի նիստ, որը վարել է շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրեց, որ շտաբի նիստում ընտրվել են շտաբի պետի տեղակալներ և նրանք են` Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովսեփյանը, Արմեն Երիցյանը, Լևոն Յոլյանը և Վահրամ Բաղդասարյանը: Շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը:
Քննարկվել ու կազմվել է ընթացիկ աշխատանքները կազմակերպելու ժամանակացույց, գրաֆիկ և տրվել են հանձնարարականներ:
Ըստ Թադևոսյանի, շտաբի պետի տեղակալները զբաղվելու են տարբեր հարցերով, իրականացնելու են քարոզչություն` օրենքի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում