Նիդերլանդներում դանակահարության արդյունքում սպանվել են ՀԲԸՄ անդամ 2 կին
«Հայկական բարեգործական ընդհանուր միություն» Հոլանդիայի ֆեյսբուքյան էջը գույժ է հայտնում։
Նշվում է, որ սեպտեմբերի 17-ին սարսափելի հանցագործության՝ դանակահարության պատճառով, ՀԲԸՄ-ը կորցրել է երկու շատ ակտիվ կին անդամների: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ անխոնջ ծառայել են ՀԲԸՄ-ին․ Վարչության անդամ և Կանանց կոմիտեի նախագահ տիկին Մարալ Տեր Մովեսյանը և Կանանց հանձնախմբի անդամ տիկին Ծնունդ Կարտանակյանը»,- հայտնում է ՀԲԸՄ-ը։
ՀԲԸՄ-ը ցավակցություններ է հայտնում հանգուցյալների ընտանիքներին, հարազատներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները