Հվ․Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը (Նորվեգիա) և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան ավարտել են իրենց այցը Վրաստան, որտեղ նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 18-19-ը կայացած այցի ընթացքում քննարկվել են ներքին և տարածաշրջանային մարտահրավերները Վրաստանում և Հարավային Կովկասում:
Հենրիկսենն ընդգծել է քաղաքական կայունության, երկխոսության և փոխզիջման կարևորությունը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտությունների կարգավորման համար:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ ԽՎ կայքից, այս այցից հետո հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը մտադիր է վերադառնալ տարածաշրջան` այցելություններ կատարելու Հայաստան և Ադրբեջան, քննարկելու նաև համապատասխանաբար ներքին խնդիրները և տարածաշրջանային ավելի լայն մարտահրավերները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան