Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա
Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումիի հանդիսատեսին կներկայացնի Մեղադրական եզրակացություն և Հին վրացական վոդևիլներ բեմադրությունները։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Բաթումյան հյուրախաղերը գրեթե մեկ ամսով հետաձգվել էին` կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումների պատճառով։
Բաթումիի Իլյա Չավճավաձեի անվան թատրոնի բեմում սեպտեմբերի 29֊ին կլինի Նոդար Դումբաձեի Մեղադրական եզրակացությունը։ Սա թատրոնի խաղացանկի` վրացերենով միակ ներկայացումն է։ Սեպտեմբերի 30֊ին Հին վրացական վոդևիլները` վերականգնված տարբերակով։ Տոմսերը վաճառքում են։
Նշվում է, որ վերջերս թատրոնը հյուրախաղերով Ջավախքում էր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները