Ալբանիայի նոր կառավարությունը, որտեղ տղամարդիկ ևս ներկայացված են
Ալբանիայի նոր կառավարության կազմում կանայք գերակշռում են․ 17-հոգանոց կաբինետում 12-ը կանայք են։ Կառավարության կազմը հաստատվել է նախորդ ուրբաթ օրը՝ Ալբանիայի պատգամավորների կողմից։ Այս մասին գրում է Euronews-ը։
20 ժամ տևած բանավեճից հետո 140 տեղանոց խորհրդարանը 77 կողմ, 53 դեմ ձայներով քվեարկեց վարչապետ Էդի Ռամայի նոր կաբինետին և ծրագրին:
Ձախակողմյան սոցիալիստական կուսակցությունը ապրիլի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ապահովել էր ռեկորդային երրորդ անընդմեջ մանդատը՝ 74 տեղով: Ընդդիմադիր աջ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը ստացել է 59 տեղ:
57-ամյա Ռաման իր խոսքում պարծեցել է, որ «այս նոր կառավարությունը պատմության մեջ կմտնի որպես ամենաբարձր թվով կանանց կաբինետ», ինչը Ալբանիային առաջ է մղում համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնականում` կառավարությունում կանանց տոկոսային հարաբերությամբ:
Համաձայն ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ 2021 թվականի հունվարից սկսած, Նիկարագուան էր գլխավորում ցուցակը․ 10 կին կառավարության 17 անդամների թվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում