Միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
«Այս պահին դժվար կլինի կանխատեսել առևտրաշրջանառության աճի ճշգրիտ ցուցանիշները, դեռևս հետազոտության կարիք կա, քանի որ երկար տարիներ եղել ենք սահմանափակումների տիրույթում»,- «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» թեմայով համաժողովի շրջանակներում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ապաշրջափակման օգուտների մասին հարցին՝ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գիրգորյանը և վստահեցրեց, որ հաղորդակցության ուղիների բացումը կունենա դրական արդյունք, բայց ծավալային առումով դժվար կլինի ասել, թե ինչ արդյունքներ կլինեն:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջան փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով վերջին՝ 7-րդ հանդիումը տեղի է ունեցել օգոստոսի կեսերին և բոլոր կողմերն էլ տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցության ուղիների բացման օգտին:
Նա հայտնեց, որ ապաշրջափակումը կնպաստի նաև Հայստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը, նաև դրա համար են շահագրգռված աշխատում:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Օվերչուկն ասաց, որ տարածաշրջանում միջանցքների հարցը չի քննարկվում, այլ խոսքը գնում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին:
ՌԴ փոխվարչապետը հավաստիացրեց, որ բանակցություններն ընթանում են դրական հունով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին