«Գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից»
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը գրում է.
«Ակնհայտ էր, որ «ոչ մի քննադատություն» թուրքիային իշխանական մեխանիզմը տրամաբանություն ուներ: Տրամաբանության հիմքը վերջնական դրվեց օրեր առաջ, կրկին գաղտնի ձևով Բաթումիում, իսկ գաղտնազերծվեց` այսօր: Գաղտնազերծողը 44-օր բայրաքթարներով, վարձկաններով մեր դեմ պատերազմող, միջազգային հանցագործ էրդողանն էր: Ֆիքսենք ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը..:
Պարզվում է Հայաստանում իշխանական ուժը, որը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի շահերը` բառացի խնդրում է հանդիպում միջազգային հանցագործից, դրա դիմաց էլ ստանում նախապայմաններ: Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից:
Վստահ եմ այս ամենի ժամանակագրությունը ևս պատահական չէր...»։
Երեկ թուրքական, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելիս երաշխավորո՞ւմ եք, որ կարմիր գծերը չեն հատվի. Աղվան Վարդանյանը՝ կառավարությանը
- Հարութ Սասունյան. Փաշինյանը չպետք է հետևի Սարգսյանի սխալ քաղաքականությանը Թուրքիայի հետ հարաբերություններում
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան և Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի
- Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ կանցկացնեն
- Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
- Դրական ազդակներին՝ դրական ազդակով կպատասխանենք. Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան