Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ Սրբազան
«Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Իջևանի զորամասում հուշապատի բացման և խաչքարի օծման արարողության ժամանակ։
Բագրատ Սրբազանն իր ելույթում նաև ասել է. ««Պատասխանատվություն», «քաջություն», «խիզախություն», «անմահություն», «հերոսություն»․ այս բոլոր բառերը, արտահայտությունները, դժբախտաբար տկարացել ու թուլացել են այսօր։ Այսօր մնացել են միայն նրանց պատրանքները, կեղծ ձևակերպումները։...
Իրենք ոգի ի բռի՝ հրամանատարների ղեկավարությամբ, գնացին նահատակության փառքի պսակը ստանալու, ես աչքերովս տեսել եմ այդ հերոսականությունը։ Հաղթեցին թշնամուն, այն նույն թշնամուն, որի մասին առեղծվածներ են հյուսում։ Հաղթեցին այդ նույն թշնամուն, այդ նույն զինտեխնիկայով։
Այո, այսօր հիշատակի օր է, բայց «հիշատակը» չի նշանակում միայն անցյալի, մեր տղերքի գործածի մասին խոսել։ «Հիշատակը» նշանակում է նաև ուխտ կնքել նրանց առջև, թե ինչ գործողություններ ենք մենք անելու։ Ուխտ, երդում, վկայություն թող լինի այս հուշապատը՝ Հայրենիքի ամբողջականության, ծվեն-ծվեն չլինելու, փախուստ չտալու, խաբկանքներ ու պատրանքներ չփայփայելու։
Սա է պատգամը այսօրվա մեր հերոսների»։
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում տեղադրված է Բագրատ սրբազանի ելույթի տեսագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն. Բագրատ սրբազան
- Նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու. Բագրատ Սրբազան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ. Բագրատ Սրբազան
- Որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, գործողությունները՝ լրիվ հակառակ են. Բագրատ Սրբազան
- Վաղն ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու է ձեր նոր Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին. Բագրատ Սրբազան
- Արթնանալ է պետք, ժողովուրդ. Բագրատ Սրբազան
- Օր չկա մեր կյանքում, որ կեղծիք և սուտ չխոսվի. Բագրատ Սրբազան
- Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան