Բեքհեմի որդին նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սեպտեմբերի 4-ին Ռոմեոն պայմանագիր կնքեց Ֆորտ Լոդերդեյլի հետ, MLS-ի երրորդ դիվիզիոնի ակումբի հետ, որը նաև նրա հորը պատկանող Ինտեր Մայամիի պահեստային թիմն է: Այս մասին գրում է armsport-ը։
Այս գիշեր Ֆորտ Լոդերդեյլը հյուրընկալեց Տորմենտային: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, և Ռոմեոն անցկացրեց իր առաջին հանդիպումը: Նա խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 79 րոպե անցկացրել խաղադաշտում: Այսպիսով, 19-ամյա Ռոմեոն դարձավ Դևիդ Բեքհեմի որդիներից առաջինը, ով իր դեբյուտը նշեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Նախկինում Ռոմեոն հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայում, սակայն ավելի ուշ որոշեց թողնել ֆուտբոլը: Նա սկսեց զբաղվել մոդելային բիզնեսով և թենիսով, բայց շուտով վերադարձավ ֆուտբոլ: Ռոմեոն, ինչպես իր հայրը, խաղում է կիսապաշտպանի դիրքում: