Մուրմանսկում հրդեհ է բռնկվել «Լենին» ատոմային սառցահատ նավ-թանգարանի վրա
Մուրմանսկում հրդեհ է բռնկվել «Լենին» ատոմային սառցահատի վրա, որը ժամանակին դարձել էր աշխարհում առաջին ատոմային էներգիայի սարքավորում ունեցող նավը և այժմ գործում է որպես թանգարան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի հաղորդել են ԱԻՆ-ի մարզային շտաբի մամուլի ծառայությունից:
«Հրդեհ է բռնկվել ատոմային էներգիայով աշխատող «Լենին» սառցահատի ստորին տախտակամածի խցում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Լենին» սառցահատի վրա կրակը տեղայնացվել է: խուցն է այրվել, կրակի տարածման սպառնալիք չկա» -ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հավելել են, որ բաց հրդեհը հնարավոր է եղել արագորեն հանգցնել հրշեջների չորս հաշվարկների ուժերով:
Ատոմային էներգիայով աշխատող «Լենին» սառցահատը աշխարհում առաջին նավն է, որն ունի ատոմային էներգասարքավորում: Այն Մուրմանսկի միակ դաշնային նշանակության մշակութային ժառանգության վայրն է: Սառցահատը կառուցվել է Լենինգրադի «Ադմիրալտեյսկի» գործարանում: Գործարկվել է 1959 թվականի դեկտեմբերի 3-ին: «Լենինը» Մուրմանսկի նավահանգստում ընդմիշտ խարսխվել է 2009 թվականին, տարածաշրջանի ամենաշատ այց ունեցող զբոսաշրջային վայրերից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում