ՀՀ-ի և ՌԴ-ի փոխվարչապետերը հրապարակեցին երկրների միջև առևտրաշրջանառության աճի տարբեր տոկոսներ
«2019 թվականին առաջին անգամ Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցեց 2 մլրդ դոլարի շեմը, իսկ 2020 թվականին ճգնաժամերի պայմաններում շատ քիչ անկում է գրանցվել»,- «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» թեմայով համաժողովի բացման արարողության ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ դոլար, որը կիսամյակի կտրվածքով ապահովել է 16% աճ:
ՌԴ վարչապետի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում հայտնեց, որ ըստ ռուսական կողմի վիճակագրության՝ աճը կազմել է 17.2%:
Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստան ներկրումն աճել է 9%-ով, իսկ արտահանումը 36 %-ով, որի հիմնական մասը եղել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները և նրանցով պատրաստված իրերը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը և քիմիական արտադրանքը:
«Ակնհայտ է, որ Եվրասիական ինտեգրացիոն ծրագրերի ներդաման շնորհիվ մեզ հաջողվել է տեսանելիորեն նվազեցնել համաճարակի տնտեսական և սոցիալական նեգատիվ հետևանքները»,- հայտարարեց Գրիգորյանը և վստահություն հայտնեց, որ համաժողովը կնպաստի երկրների բիզնես հանրության միջև նոր կապերի հաստատմանը և փոխադարձ շահեկան ծրագրերի իրականացմանը:
Նա հայտնեց, որ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն մեծանում է նաև ԵԱՏՄ շրջանակներում:
ՀՀ փոխվարչապետն ասաց, որ «Ռոսատոմի» հետ համագործակցության շնորհիվ ավարտական փուլում է գտնվում Հայկանա ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և նրա արդիականացման ծրագիրը:
«Ներկայիս ոչ սովորական իրավիճակում առևտրա-արդյունաբերական համագործակցությունը ԵԱՏՄ անդամների հետ շարունակում է մնալ մեր տնտեսությունը վերականգնելու երաշխիքներից մեկը և դառնում է կարևորագույն տնտեսական գործոն, որն ազդում է տնտեսական աճի և ներքին արտադրության ներուժի վրա»,-հայտնեց փոխվարչապետը :
Մհեր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությամբ, «Հարավկովկասյան երկաթուղում» մինչև 2024 թվականը նախատեսված է ներդնել 3.7 մլրդ ռուբլի, ինչի արդյունքում արդեն 2021 թվականին ձեռք են բերվել նոր ուղևորատար վագոններ, էլեկտրական գնացքներ և բեռնատար կիսավագոններ:
Այսօր մեկնարկած համաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ և ՌԴ կառավարությունները և ՌԴ պետական զարգացման կորպորացիան։ Համաժողովն անցկացվում է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Ֆորումի շրջանակում նախատեսված են մի շարք քննարկումներ, շնորհանդեսներ և գործարար հանդիպումներ:
Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև կստորագրվի համագործակցության մասին համաձայնագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին