Հռոմի պապն աղոթել է այն մարդկանց համար, որոնք անարդարացիորեն պահվում են օտար երկրներում
Սեպտեմբերի 19-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոս հրապարակում հավաքվածների համար աղոթքից հետո ասել է․ «Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում, ու դժբախտաբար գոյություն ունեն մի քանի դեպքեր, տարբեր ու երբեմն բարդ իրավիճակներ։ Հույս ունեմ, որ արդարության իրագործմամբ, այդ մարդիկ հնարավորինս շուտ կվերադառնան իրենց հայրենիքը»։
Հռոմի պապի խոսքից մեջբերումը ներկայացված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Նաև հիշեցվում է, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, ԼՂ հակամարտությանը վերաբերող իր հերթական ուղերձում Հռոմի Պապն ուղղակիորեն անդրադարձել էր ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ նշելով․
«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին՝ սանձելու նոր սպառազինությունների մրցավազքը»։
Հարակից հրապարակումներ`
- «Մեր գերիների կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը»
- Արման Թաթոյանը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Բաքվում հայ գերիների խոշտանգման փաստերը
- Չպետք է գերիների մասով կոծկել իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում իշխանականների համար մթնոլորտը չփչանա. Աննա Մկրտչյան
- ՄԻՊ-ը ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
- Թե՞ գերիների մասին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են. Հայկ Մամիջանյանը՝ իշխանություններին
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցի վերաբերյալ
- Ադրբեջանցիները խստորեն հանձնարարականներ են տվել, թե հայ ռազմագերիները Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ինչ պետք է խոսեն. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ ԱԳ նախարար
- 38 գերիների սպանության վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
- Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում