Նոր մանրամասներ Նիդերլանդներում ՀԲԸՄ անդամ 2 հայ կանանց սպանությունից
Ինչպես հայտնել էինք սեպտեմբերի 17-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում դանակահարության պատճառով սպանվել էին «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» (ՀԲԸՄ) երկու կին անդամներ․ Վարչության անդամ և Կանանց կոմիտեի նախագահ տիկին Մարալ Տեր Մովեսյանը և Կանանց հանձնախմբի անդամ տիկին Ծնունդ Կարտանակյանը։
Նիդերլանդական օրագիրը, հղում անելով De Gelderlander կայքին, հայտնում է, որ դանակահարությունը կատարել է հոգեկան խանգարում ունեցող անձը ուրբաթ առավոտյան Ալմելոյում, որի արդյունքում երկու մարդ է սպանել:
«Երկու մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործը: Նա վնասվածքներ է ստացել ձերբակալման ժամանակ, ցավալին նա է, որ զոհվծներն անմեղ հայեր են, որոնք սպանվել են իրենց իսկ բնակարանում: Եվս մեկը, ով բուժսպասարկման աշխատակից էր, իրեն դուրս է գցել պատուհանից և վնասվածքներ ստացել։
Ձերբակալվելուց առաջ մոլագար տղամարդը նաև իր պատշգամբից է նետաձգության զենքից նետ արձակել: Դեպքի վայր է ժամանել 6-ական ոստիկանական և շտապ օգնության մեքենաներ, ցավոք արդեն անհնար է եղել որևէ փրկարարական գործողություն կատարել:
Ալմելոյի քաղաքապետ Արյեն Գերրիցենը ասել է, որ «ցնցված և վրդովված է տեղի ունեցած շատ լուրջ միջադեպից:
Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը խորապես վշտացած և վրդովված է այս ցավալի անմարդկային ոճրագործության համար։ Իր Խորին ցավակցությունն է հայտնել անմեղ զոհերի` Մարալի և Ծնունդի հարազատներին, ընկերներին, Հ.Բ.Ը.Մ.-ի բարեկամներին և ամբողջ նիդերլանդահայ համանքի անդամներին։
Նիդերլանդների ողջ հայ համայնքը սգում ու կիսում է անասելի այս վիշտը, զորակցական ու մխիթարության խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին։
«Նիդերլանդական օրագիրը» ցավակցում է Մարալի (52) և Ծնունդի (70) ողբերգական մահվան կապակցությամբ և իր զորակցությունն է հայտնում նրանց հարազատներին, ընկերներին ու մտերիմներին»,-ասվում է գրառման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում